Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:20

The Guardian-ը հայաստանյան ռեստորանը «խոհարարների և խոհարարական մեկնաբանների» երազանք է ճանաչել

The Guardian-ը հայաստանյան ռեստորանը «խոհարարների և խոհարարական մեկնաբանների» երազանք է ճանաչել

Հայաստանի Գեղարքունիքի մարզի «Ծաղկունք» ռեստորանն այն հաստատություններից է, որոնց ճաշատեսակների մասին երազում են խոհարարներն ու խոհարարական մեկնաբանները, հայտնում է The Guardian-ը։

«Դրա մասին հեշտ չէ խոսել և առանձնապես հեշտ չէ հասնել դրան, բայց եթե հետաքրքրված եք տեղական համերով, ապա դա պարտադիր է Հայաստանում: Խոհարարները շրջակա բլուրներից հավաքում են սունկ ու խոտաբույսեր, իսկ տանը կա կավե թոնիրով ավանդական հացատուն՝ համեղ հայկական լավաշ հաց պատրաստելու համար»,- մատնանշել է սննդի գրող Քերոլայն Էդենը։

Նա բացատրել է, որ ռեստորան կարելի է հասնել Երևանից ընդամենը մեկ ժամվա ընթացքում, իսկ Սևանա լճից՝ նույնիսկ ավելի արագ։ Էդենը բրիտանական թերթի ընթերցողներին խորհուրդ է տվել Ծաղկունքում փորձել բլիթները, քանի որ «լեռնային խոտաբույսերով լցված և մածունով պատրաստված՝ դրանք դրսից խրթխրթան են, ներսից՝ փափուկ և շատ կծու։

The Guardian-ն ընդգծել է, որ Հայաստանն արժանի է ճանապարհորդների ուշադրությանն իր եկեղեցիներով, երաժշտությամբ, թանգարաններով, արվեստի և լեռնային արշավային արահետներով։

«Ծաղկունք»-ը 2021 թվականի դեկտեմբերին նույնպես ներառվել է Forbes-ի վարկածով տարվա ամենահետաքրքիր ռեստորանների թոփ տասնյակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+