Այս տարի Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը կվառեն արցախցի փոքրիկները՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Իսկ թե ե՞րբ են վառվելու լույսերը, աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքապետարանը լռում է, դեռևս հստակ որոշում չկա:
Նշվում է, որ Երևանում ակտիվորեն ընթանում են ամանորյա զարդարանքների աշխատանքները: Պարբերաբար քաղաքում փողոցներ կամ փողոցի տարբեր հատվածներ փակվում են՝ ամանորյա լուսավորությունն ապահովելու համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ այդ լուսավորության համար համայնքային բյուջեից տրամադրվել է 202 406 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
Անցած տարի քաղաքի տոնական լույսերը միացվել էին «Մանկական Եվրատեսիլ 2023-ի» բացման արարողությանը, որն ընթանում էր հենց Հանրապետության հրապարակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







