Մենք ամենօրյա ռեժիմով հաշվառում ունենք և գիտենք հանրապետության 10 մարզերում և համայնքերում որքան մարդ կա, ասաց ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին, թե արդյո՞ք Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից ոմանք դեռ վրաններում կամ մեքենաներում են քնում:
«Ընդհանուր պատկերը մոտ 80 000 է, մի քիչ ավել: Միայն առաջին օրերին միգուցե եղել է որոշ ընդհանուր վայրեր, որտեղ նրանք բնակեցվել են, այդպիսի մի վայր բավական հայտնի դարձավ, դա Արտաշատի մարզադպրոցի դահլիճն էր, որտեղ այլևս ոչ ոք չկա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նրանց առաջարկվել է 2 վայր, սակայն իրենք չեն գնացել: Սանոսյանը հստակեցրեց, որ դրանք եղել են Ծաղկաձորի և Սևանի հյուրանոցները:
Նախարարն ասաց, որ մեծ հաշվով մարդիկ բնակարաններում ու տներում են բնակեցված:
«Այսօրվա դրությամբ մոտ 5 000 մարդ կա հյուրանոցներում և ընդամենը 1 400 մարդ, ովքեր ապրում են ընդհանուր հարմարեցված վայրերում:
Մանրամասները՝ տասնյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







