Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:10

Դատարանը երկու ամսով կալանավորել է Ստաս Նամինի խորթ որդուն

Դատարանը երկու ամսով կալանավորել է Ստաս Նամինի խորթ որդուն

«Парк горького» и «Цветы» խմբերի հիմնադիր, ռոք երաժիշտ Ստաս Նամինի (իսկական անունը՝ Անաստաս Միկոյան) խորթ որդին՝ Ռոման Միկոյանը, երկու ամսով կալանավորվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մոսկվայի մարզի դատախազությանը։

«Իստրայի դատարանը մեղադրյալին կալանավորել է երկու ամսով՝ մինչև դեկտեմբերի 18-ը»,- ասվում է զեկույցում։

Բացի այդ, դատավորը փակ դռների հետևում հայտարարել է նաև մեղադրյալին ձերբակալելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ինչպես և սպասվում էր, պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել Նովիկովի կալանքը։

Հոկտեմբերի 19-ին Կրյուկովո գյուղում գտնվող ընտանիքի տնակում հայտնաբերել էին 85-ամյա Պոլինա Տկաչենկոյի (Ստաս Նամինի կնոջ մայրը) և ռոք երաժշտի 30-ամյա որդի Արտյոմի մարմինները:

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները նախ տան բակում խոտերի վրա ընկած հայտնաբերել էին Ա. Միկոյանի դին, իսկ հենց տանը՝ Ռ. Միկոյանին և սպանված Պ. Տկաչենկոյին։ Սակայն քննիչները ո՛չ սենյակում, ո՛չ բակում պայքարի հետքեր չէին հայտնաբերել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործության պատճառ էր դարձել անշարժ գույքի շուրջ ծագած վեճը։ Իր հերթին, Նամինի նախկին կինը՝ Աննա Իսաևան, RT-ին տված մեկնաբանությունում նշել էր, որ Ռոմանը չէր կարող սեփականության նկատմամբ հավակնություններ ունենալ, քանի որ նա նախորդ ամուսնությունից իր առաջին կնոջ որդին է։ Նամինը նրան չի որդեգրել։

Ստաս Նամինը  պատմել էր, որ խորթ որդին «միշտ տականք է եղել»: Արվեստագետն ընդգծել էր, որ երկար տարիներ չի շփվել նրա հետ ու երբեք հարազատ չի համարել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+