Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-18-ը, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Սեպտեմբերի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 1-2 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Արցախի Հանրատությունում այսօր ցերեկն սպասվում է +22-ից +26 աստիճան տաքություն։ Սեպտեմբերի 18-ից 20-ը եղանակն էապես չի փոխվի, 21-ին կբարձրանա՝ հասնելով +27-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







