ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրան ամուսնացել է իրանահայ շախմատիստուհի Աթոուս Պուրկաշյանի հետ, գրում է chess.comy:
Պուրկաշիյանն Instagram-ում հարսանեկան արարողությունից լուսանկար է հրապարակել։
Նակամուրան նաև հաստատել է լուրը Reddit-ի գրառման մեկնաբանության մեջ՝ մեջբերելով ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի խոսքերը:
«Ամուսնացեք ճիշտ մարդու հետ։ Ես լուրջ եմ ասում, դա կփոխի ձեր կյանքը: Դա կփոխի ձեր ձգտումները, կփոխի ամեն ինչ»,-գրել է նա Նակամուրան։

Պուրկաշյանը Իրանի շախմատի յոթակի չեմպիոն է: Իրանի ազգային հավաքականում նրա նորամուտը եղել է 10 տարեկանում՝ 2000 թվականին։ Նա մասնակցել է 9 օլիմպիական խաղերի։ Նա մի քանի տարի առաջ է տեղափոխվել ԱՄՆ և անցյած տարվա դեկտեմբերին պաշտոնապես տեղափոխվել է ԱՄՆ շախմատի ֆեդերացիա՝ հանդես գալու այդ երկրի դրոշի ներքո: Նա աշխարհի ութերորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստուհին է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







