Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:53

«Միասնությունը ծնում է ուժ, իսկ ուժը՝ իրավունք». MMA մարտիկը Երևանում մարզահրապարակ է բացել՝ ի պատիվ Արցախյան պատերազմի հերոսների

«Միասնությունը ծնում է ուժ, իսկ ուժը՝ իրավունք». MMA մարտիկը Երևանում մարզահրապարակ է բացել՝ ի պատիվ Արցախյան պատերազմի հերոսների

Երևանում Կասկադի հարակից տարածքում բացվել է մարզահրապարակ՝ ի պատիվ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողներ Հովիկ Սողոմոնյանի, Մկրտիչ Հարությունյանի, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի հերոսների։ «Մենք կառուցել ենք այս հրապարակը, որպեսզի այն հիշեցնի, թե ինչպիսին պետք է լինեն անձնուրաց հայերը։ Մեր կարգախոսն է՝ միասնությունը ուժ է ծնում, ուժը՝ իրավունք, սեփական հողում ապրելու, սեփական լեզվով խոսելու իրավունք։ Մեր հողը մեր Արցախն է, մեր Հայաստանն է»,- բացման արարողությանը ասաց խառը մենամարտերի մարտիկ Էդուարդ Վարդանյանը։

Մարզիկը Armenia Today-ին ասաց, որ սա Հայաստանում 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված հինգերորդ մարզադաշտն է։ Վարդանյանը հայտարարեց առաջիկայում ևս հինգ մարզահրապարակ կառուցելու մասին։ «Ի սկզբանե նախաձեռնությունը ի հայտ եկավ Արցախյան պատերազմից հետո, երբ տեսանք մարզահրապարակների աղետալի բացակայությունը և, որպես հետևանք, հետագա ֆիզիկական զարգացման անհնարինությունը»,- պարզաբանեց մարտիկը։

Մարզիկը կարևորեց այս նախաձեռնության հիմնական նպատակները. «Համատեղ ժամանցը սոցիալական խնդիր է։ Եթե ​​ֆիզիկապես ուժեղ ես, ուրեմն կկարողանաս տեր կանգնել քեզ, մտերիմներիդ ու հայրենիքիդ։ Մեր բոլոր հրապարակները նվիրված են պատերազմի և հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածներին, որպեսզի սա հիշեցում և օրինակ լինի, թե ուր գնալ և ինչ անել»,- մանրամասնեց Վարդանյանը։

Սոչիում հունիսի 16-ին Խառը մենամարտերի ACA 159 մրցաշարի Գրան պրիում նա իր հաղթանակը նվիրեց պաշարված Արցախին։ Մարզիկը խոստացել է Գրան պրիի ողջ մրցանակը՝ մոտ 50 հազար դոլար, ծախսել Հայաստանում մարզահրապարակների կառուցման վրա։

«Աշխարհում բացարձակ արդարադատություն չկա, և հայության հարցը, որը գտնվում է Արցախում և դրանից դուրս, կարող ут լուծել միայն իրենք՝ հայերը։ Միակ տրամաբանական հնարավորությունը համախմբվելն է՝ հանուն ընդհանուր գաղափարի։ Ուստի մենք պետք է աջակցենք ոչ թե խոսքով, այլ գործով»,- եզրափակեց MMA մարտիկը, ով ընդգրկված էր Ռուսաստանի լավագույն պրոֆեսիոնալ խառը մենամարտերի մարяիկների ցուցակում։

Մարզահրապարակը բացվել է ի պատիվ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներ Սողոմոնյանի (Սարմատ) և Հարությունյանի (Մգրո) հերոսների։ Տեղում տեղադրվել է հուշատախտակ՝ հերոսների լուսանկարներով։ Հատուկ ջոկատայինները լավագույն օրինակն են այնտեղ մարզվող հայ երիտասարդների համար։ Եվ չնայած Սարմատի՝ երիտասարդ հետախույզների դպրոց ստեղծելու գաղափարը մնաց անկատար, և Մգրոյի հատուկ ջոկատայինների սեփական մարտավարությունըմշակելը, ապագա սերունդները կլինեն նրանց հայրենասիրական գործի լավագույն շարունակողները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+