Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:25

Ինչպես է ապրում սահմանամերձ Երասխը հունիսի 14-ի ադրբեջանական գնդակոծությունից հետո (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչպես է ապրում սահմանամերձ Երասխը հունիսի 14-ի ադրբեջանական գնդակոծությունից հետո (լուսանկարներ, տեսանյութ)

Երեկ՝ հունիսի 14-ին, Մետաղաձուլական գործարանի տարածքում Հնդկաստանի երկու քաղաքացի բեկորային վնասվածքներ է ստացել: Նրանց վիճակը գնահատվում է կայուն: Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է Երասխ և տեղում ծանոթացել իրավիճակին:

Photo: Armenia Today

Գործարանում 200 մարդ է աշխատում, սակայն աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է: «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանի խոսքով՝ պատկան մարմինների հետ որոշ տեխնիկական հարցեր ճշտելուց հետո գործարանի տարածքում աշխատանքները կվերականգնվեն:

«Պատճառը պարզ է՝ իրենք չեն ուզում, որ Հայաստանը տնտեսապես հզորանա: Իսկ մեր գործարանը բավական մեծ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ: Ամբողջական կառուցելուց հետո այն տարեկան մոտավոր 200-250 հազար տոննա արմատուրա է արտադրելու՝ սև մետաղից, որի հիմնական սպառողը Հայաստանն է լինելու: Որպես շուկա նախատեսում ենք նաև Մերձավոր Արևելքի երկրները»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով մետղաձուլական գործարանն այստեղ կառուցելու գաղափարը պատահական չէ: «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության սեփականատերերն ամերիկյան ընկերություններ են, շահառուներից միայն մեկն է հայ՝ Գրիգոր Տեր Ղազարյանը, ում խորհրդով էլ ընկերությունը որոշեց գործարանը կառուցել հենց Երասխում:

«Մետաղաձուլարան կառուցող գործարանի աշխատողների ընդհանուր թիվը մոտ 200 է, որից  մոտ 70-ը՝ Հնդկաստանի քաղաքացի: Քանի որ գործարանը տեխնոլոգիական է, որոշ հարցերում օգտվում ենք մեր հնդիկ գործընկերների գիտելիքներից»,- ասաց Հակոբյանը:

Երասխի բնակիչ Արմինեի խոսքով՝ երեկ կրակահերթը երկար է տևել, կենտրոնական հատվածի դրոշն ամբողջությամբ պատառոտվել էր: Երեկոյան են նորը տեղադրել:

Հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարն էլ ասում է, որ հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, իսկ իրենք շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում:

«Ձեզ հիմա կանգնեցրել ենք այնպիսի տեղում, որ հնարավոր լինի անվտանգությունն ապահովել, այստեղ պատ է։ 10 մետր այն կողմ, և արդեն հակառակորդի դիրքերից տեսանելի կլինենք»,- ասաց Բադասյանը:

Դիվանագիտական կորպուսի քառասուն ներկայացուցիչ նույնպես ժամանել է Երասխ:  նրանք նայում են, ֆիքսում են կատարվածը, կրակահերթի հետևանքները։

Երբ աշխատակիցները փորձել են օգնություն ցուցաբերել վիրավորներին, ադրբեջանցիները տևական ժամանակ չեն դադարեցրել կրակը:

Գործարանի աշխատակիցներից և ոչ մեկը դուրս չի եկել աշխատանքից, այդպիսի մտադրություն էլ չկա: Այս պահի դրությամբ այն երկու հարյուր աշխատատեղ է ապահովում:

Չնայած, որ ագրեսիան պայմանավորված է գործարանի կառուցմամբ, այդուամենայնիվ Երասխի բնակիչներն ասում են, որ իրենք խուճապի չեն մատնվել, և ամեն կերպ կօժանդակեն գործարանի հետագա աշխատանքին:

Մանրամասները՝ ֆոտո և վիդեո ռեպորտաժում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+