Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:03

Ճանաչել ոչ միայն Հայաստանը. SFVB ամսագիրը հոդված է գրել Գլենդելի հայկական թանգարանի մասին

Ճանաչել ոչ միայն Հայաստանը. SFVB ամսագիրը հոդված է գրել Գլենդելի հայկական թանգարանի մասին
Ամերիկյան «San Fernando Valley Business Journal»–ը ծավալուն հոդված է նվիրել Գլենդելի հայկական թանգարանին, որն այցելուների առջև իր դռները կբացի 2025 թվականին։ Պարբերականը պատմում է նախագծի խոշոր դոնորների և նպատակների մասին։
Նախագծի հեղինակները հույս ունեն, որ այն կդառնա Լոս Անջելեսի այցեքարտը, «կենդանի պատմության» տուն կլինի հայկական սփյուռքի և տեղի այլ համայնքների համար, որոնք այստեղ կկարողանան պատմել նաև իրենց մշակույթի մասին:
Ըստ լրատվամիջոցի` Գլենդելում հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի նախագիծն ի սկզբանե լայն աջակցություն է ստացել տեղի բնակիչների, պետական պաշտոնյաների և գործարար շրջանակների կողմից։
Նախագծին աջակցող ձեռնարկատերերից շատերի համար սա խիստ անձնական, «դասական ամերիկյան պատմություն» է:
 
«Իմ հաջողության շնորհիվ ես հասել եմ մի կետի, երբ ուզում եմ պարտքս վերադարձնել հասարակությանը։ Ինձ բախտ է վիճակվել ունենալ կին, որն այս հարցում համամիտ է ինձ հետ մեջ», — ասել է նախագծի խոշոր հովանավոր Քևին Քևոնյանը, որը Վալենսիայում տեղակայված «Armen Living» ընկերության (զբաղվում է կահույքի և տան համար նախատեսված ապրանքների արտադրությամբ) նախագահն է։
Քևոնյանների ընտանիքը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել թանգարանի կառուցման համար։ Քևոնյան ազգանունը կկրի թանգարանի տարածքում գտնվող հուշանվերների խանութներից մեկը։
Թանգարանի գործադիր տնօրեն Շանթ Սահակյանն էլ SFVB-ի հետ զրույցում ընդգծել է, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է ամբողջ համայնքը միավորվում հանուն մի նախագծի, որն առաջին հերթին կրթական գործառույթ ունի և միտված է մշակութային հարստացմանը: Նրա կարծիքով` թանգարանը նաև դրական ազդեցություն կունենա տեղի գործարար համայնքի վրա։
«Գործարար համայնքն առանցքային գործընկերներից մեկն է։ Հենց նրանք ակտիվացան և ոչ միայն ֆինանսական, այլև մեդիա աջակցություն ցուցաբերեցին»,- ասել է նա։
 
Ծրագրի զարգացման համար օգտակար է եղել տեղական ազդեցիկ ձեռնարկատերերի աջակցությունը։ Սակայն, բացի բիզնեսից, ակտիվ աջակցություն է ցուցաբերել նաև պետությունը` նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի, Օրենսդիր ժողովի անդամ Լաուրա Ֆրիդմանի և այն ժամանակվա Օրենսդիր ժողովի անդամ Ադրին Նազարյանի ջանքերի շնորհիվ:
Լոս Անջելեսի շրջանի կառավարությունը Քեթրին Բարգերի շնորհիվ հատկացրել է 1 միլիոն դոլար, իսկ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հասել է 950,000 ԱՄՆ դոլարի դաշնային ֆինանսավորման:
«Մնացածը ստացվել է դրամահավաքից և նվիրատվություններից։ Եվ մի բիզնեսը դռներ է բացում մյուսների համար»,- պատմել է Սահակյանը։
Թանգարանի կառուցման առաջին փուլը, որն ըստ էության ստորգետնյա հատվածն է լինելու, ավարտված է։ Այժմ սկսվել են մյուս աշխատանքները: Կառուցվելու է երկու հարկ և 50,820 քառակուսի ոտնաչափ թանգարանային տարածք: Գլխավոր կապալառուն «PNG Builders» ընկերությունն է Իրվինդեյլից, իսկ գլխավոր ճարտարապետը Գլենդելի «Alajajian Marcoosi Architects» ընկերությունն է:
Հաստատությունը կներառի մշտական և ժամանակավոր ցուցահանդեսների տարածքներ, ինչպես նաև արխիվային կենտրոն, մեծ դահլիճ և ցուցադրական խոհանոց:
Հայաստանի և հայերի մասին կրթական և տեղեկատվական նյութերի մեծ մասը կապված կլինի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ, բացի այդ, թանգարանը խոստանում է ամբողջական պատկերացում տալ Հայաստանի և հայերի մասին։
 

«Թանգարանային ցուցանմուշները պարտադիր չէ, որ նոր կամ անսովոր բան լինեն տեղի հայ ընտանիքների համար։ Սա ավելի շուտ հարթակ է մյուսների համար` տեղեկանալու Հայաստանի պատմության մասին, իսկ ժամանակավոր ցուցադրությունների միջոցով նաև այլ էթնիկ խմբերի համար սեփական պատմությունն ուսումնասիրելու հնարավորություն կլինի»,-գրում է պարբերականը։

Շանթ Սահակյանը վստահ է, որ թանգարանը կարող է նաև գրավիչ զբոսաշրջային ուղղություն դառնալ օտարերկրացիների համար։
Նրա խոսքով` օտարերկրացիներն անընդհատ գրում են, որ ավելի շատ բան իմանան թանգարանի մասին։ Սահակյանը հուսով է, որ թանգարանը նահանգի զբոսաշրջային ծրագրի պարտադիր մասը կդառնա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+