Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը կոնկրետ արդյունքներ է տալիս: Այս մասին վարչապետը գրառում է արել իր Ֆեյսբուքյան էջում։
«Պետք է արձանագրեմ, որ բալային համակարգը արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս: Մասնավորապես՝ Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա այսօրվա համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 18-ով, չնայած ավտոմեքենաների թիվը Հայաստանում մի քանի տասնյակ հազարով ավելացել է»,- գրել է Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտնել է, որ Երևան քաղաքում 2019 թվականի մարտի 6-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 38-ով, զոհերի թիվը՝ 1-ով, վիրավորների թիվը՝ 84-ով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







