25-օրյա վարժական հավաքից հետո պահեստազորայինները երեկ փակել են Մարտունի-Վարդենիս միջպետական ճանապարհը՝ տուն վերադառնալու հետ կապված խնդիրների պատճառով, գրում է «Հրապարակը»։
Թերթի տեղեկություններով՝ զորավարժություններն ավարտվել են Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի մոտ, իսկ հետո պահեստազորայիններին պետք է տուն ուղարկեին, սակայն ՊՆ-ն դրա համար տրանսպորտ չի տրամադրել։
«Հրապարակի» հետ զրույցում հավաքի մասնակիցներից Հովհաննես Վարդանյանը նշել է, որ իրենց դիրքերից իջեցրել են Ծովակ գյուղի մոտ և 2-րդ բանակային կորպուսի հրամանատարությունից ասել են, որ ինչպես ուզում եք, գնացեք հասեք:
«Ժամանակին տանում են դիրքեր, տուն-տեղ թողած գնում ենք, պոստ ենք պահում, երբ վերջանում է, ավտո չեն տրամադրում, որ մեր երեխաներին հասնենք, ամեն մեկն իրենց գումարով պետք է անեն դա, այսպես են բանակ պահում»,- նշել է նա:
Նրա խոսքով, ավելի ուշ ավտոբուս, այնուամենայնիվ, հատկացվել է իրենց, սակայն դա տեղի է ունեցել միայն վեճերից ու երթուղին փակելուց հետո։
Բագրատ Սրբազանը Փաշինյանի դեմ ներկայացրած հայցի բավարարման ակնկալիք չունի
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ չի ակնկալում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի բավարարումը,...






































