Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Դուսենին ուղեկցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Գրեգորի Դուսեն գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այնուհետ Լիոնի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Գրեգորի Դուսեն ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» հուլիսի 20-ին իրականացրած ստուգումներից հետո կապարակնքվել է առևտրի կենտրոնի 10-15 տաղավար,...






































