Ավստրալիայից Հայաստան մշտական բնակության է տեղափոխվել Գրեգորի և Զեփյուր Չահրոզյանների ընտանիքը։ Օդանավակայանում ընտանիքին դիմավորել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է դիմավորման մասին պատմող տեսանյութ:
«Եկել եմ Զվարթնոց օդանավակայան նրանց անձամբ դիմավորելու և Հայաստան բարի գալուստ մաղթելու համար»,-նշել է Զարեհ Սինանյանը:
Գրեգորի և Զեփյուր Չահրոզյանները Հայաստան են տեղափոխվել իրենց 4 որդիների՝ Արեգի, Մասիսի, Սևանի ու Փայլակի հետ։
«Արդեն քանի տարի է՝ մտածում ենք Հայաստան տեղափոխվելու մասին: Հեղափոխությունը ուժ տվեց, որ հստակ որոշում կայացնենք: Հայապահպանման միակ ճանապարհը Հայաստան վերադառնալն է:
Հայաստան առաջին անգամ ենք գալիս, ում ճանաչում ենք, որ եկել են, պարզապես սիրահարված են մեր երկրին: Ամեն ինչ կանենք, որ մինչև տարվա վերջ երեխաներն զգան, որ Հայաստանում են ծնվել»,-նշել է Զեփյուր Չահրոզյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







