Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով քննարկում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ Արմեն Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում:
ՀՀ վարչապետի հետ քննարկվել է առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես կգործադրվեն առավելագույն միջոցները։
Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է ամենակարևորը՝ խուճապի չմատնվել, հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաև պահպանել վիրուսի կախարգելման կանոնները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







