Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:38

Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են. Աննա Հակոբյան

Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են. Աննա Հակոբյան

Հունվարի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում անցկացվել է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը», որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու, ծրագրերի համակարգող Ստելլա Սարուխանյանը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջից։

Նշվում է, որ ֆորումի եզրափակիչ լիագումար նիստն անցկացվում էր բոլոր երկրներից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ։ Համագումարի ընթացքում ելույթ է ունեցել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, իր երախտագիտությունը հայտնել համագումարի կազմակերպիչներին՝ ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդային և ԻԻՀ նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիին։

Կանանց դերը և ազդեցությունը պետք է ըստ արժանվույն գնահատել աշխարհի բոլոր երկրներում՝ կրթական, մշակությաին, առողջապահակն և այլ ոլորտներում՝ իր խոսքում նշել է Աննա Հակոբյանը։ Սա կարևոր է նաև խաղաղության դարաշրջան բացելու, ատելությունը հաղթահարելու գործում։

Վարչապետի տիկինը ներկաներին պատմել է նաև 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, ընդգծել, որ դա պատերազմ էր ընդդեմ ազատության, ժողովրդավարության և խաղաղության։ Հիշեցրել, որ պատերազմի օրերին, խաղաղություն հաստատելու համար բաց նամակով դիմել է մի շարք պետությունների առաջին տիկիններին։ Շարունակել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ներկայիս իրավիճակը, երբ 120․000 հայ շրջափակման մեջ է և երազում է խաղաղության մասին։ Աննա Հակոբյանը կրկին միասնականության կոչով դիմել է ներկաներին, առաջարկել մեկտեղել ջանքերը։ Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են՝ ասել է վարչապետի տիկինը։

Իր ելույթի վերջում Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ու անցկացնել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։

Եզրափակիչ ելույթով հյուրերին է դիմել համագումարի կազմակերպիչ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան, հույս հայտնել, որ համագումարը կարող է նպաստել կանանց դերի բարձրացմանն ու հզորացմանը և վստահեցրել, որ պետք է ջանք ու եռանդ չխնայել կանանց ուժն օգտագործելու ու աշխարհում խաղաղություն հաստատելու համար:

Իրանի առաջին տիկինը ողջունել է հաջորդ ֆորումը Հայաստանում անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում երկրորդ համագումարը Հայաստանում կանցկացվի:

Համագումարի ավարտին հուշագիր է ստորագրվել, ըստ որի մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։ Ըստ փաստաթղթի՝ պետք է ստեղծվի գենդերային հավասարության հարթակ և ֆոնդ, որտեղ հավաքված գումարը կհանձնվի ամեն տարի անցկացվող փառատոնի հաղթողներին։

Համագումարին մասնակից առաջին տիկինները նաև նամականիշ են մարել և կարևոր ներդրում կատարած ազդեցիկ մի քանի կանանց մրցանակներ են հանձնել։

Համագումարի ավարտից հետո ՀՀ վարչապետի տիկինն ու ԻԻՀ առաջին տիկինը առանձնազրույց են ունեցել և պայմանավորվել հետամուտ լինել համագումարը Հայաստանում անցկացնելու կազմակերպչական աշխատանքներին։

Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան առանձնազրույց է ունեցել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Կողմերը համակարծիք են եղել, որ պետք է ջանք գործադրել աշխարհում կանանց առողջության պահպանմանն ուղված քայլերում, ինչպես նաև պայմանավորվել են զարգացնել երկու երկրների առողջապահական գերատեսչությունների գործակցությունը։

«Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին 300-ից ավելի կանայք՝ գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներ, բարձրաստիճան կին պաշտոնյաներ, նախարարներ ու առաջին տիկիններ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+