Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:20

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» (2019-2022) ծրագիրը

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» (2019-2022) ծրագիրը

Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր ազդարարել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ նախարարության մամուլի ծառայությունը։

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը կարևորել է կառավարության մասնակցությունը ծրագրի իրականացմանը և իր խոսքում նշել է, որ կլիմայի փոփոխման աղետներին դիմակայելու համար գործընկերների հետ նորարական լուծումներ պետք է մշակել, ինչը Կայուն զարգացման նպատակներից մեկն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հանրակրթության պետական չափորոշիչների և ռազմավարության վերանայման փուլում առաջնային խնդիրներից է կրթել այնպիսի սերունդ, որ դպրոցն ավարտող աշակերտն ունենա նաև կլիմայի փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների մեղմացմանը, ռիսկերի նվազեցմանը նպաստող կարողունակություններ և համապատասխան գիտելիք: «Քանի որ այս մասշտաբային ծրագիրը ներառում է դպրոցների շուրջ մեկ երրորդը և երեխաներն ինքնուրույն պետք է ծրագրեր իրականացնեն՝ լինելով պայքարի առաջամարտիկները, դա արդեն իսկ նշանակում է, որ նրանք ձեռք կբերեն համագործակցությամբ աշխատելու, ծրագրեր մշակելու հմտություններ, որը ևս հանրակրթության առաջնահերթ խնդիրներից է: Ակնկալում ենք շահագրգիռ գործընեկերություն»,-ասել է նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն արձանագրել է, որ կլիմայի փոփոխություններն արդեն տեսանելի են նաև Հայաստանում, և ջուրը տարեցտարի ավելի կարևոր ռեսուրս է դառնում։ «Եկող տարի շատ մեծ ու հավակնոտ ծրագիր ենք իրականացնելու. եկող տարի Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ, և կարևոր է, որ այդ նախաձեռնությանը միանան երիտասարդները»,-ասել է նա։

Ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության 52 խոշորացված համայնքների հետ՝ 28,000 երիտասարդ աղջիկների և տղաների կլիմայի փոփոխության մասին կրթություն տալով, աշխատելով 2470 ուսուցիչների և դպրոցների վարչակազմի հետ՝ դպրոցների ուսումնական պլանների բարելավման և ուսումնական նյութերի մշակման ուղղությամբ։ Նախատեսվում է համագործակցություն 530 տարածքային վարչական մարմինների և տեղական կառավարման ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավվելու են կլիմայի փոփոխության մեղմման համայնքային ծրագրերում և բյուջեներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+