Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:15

Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու «Արցախի հերոս» կոչում է շնորհվել

Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու «Արցախի հերոս»  կոչում է շնորհվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ 2016 թվականի ապրիլին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար գնդացրորդ, շարքային Քյարամ Քալաշի Սլոյանին և 3-րդ հրաձգային ջոկի ՊԿ-գնդացրորդ, շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարությունից:

Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում նախագահ Հարությունյանը հանդիպել է Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի հարազատների հետ ու հանձնել նրանց «Ոսկե արծիվ» շքանշանները: Արարողությանը ներկա էին հերոսների հարազատները, մարտական ընկերները, Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները:

Իր խոսքում նախագահ Հարությունյանը Արցախի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներին՝ հայրենասեր ու անձնուրաց որդիներ դաստիարակելու համար՝ նշելով, որ իրենց վստահված դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թվականի ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում:

«Արցախը մեր սրբավայրն է, մեզ համար Արցախի հարատևությունն այլընտրանք չունի, քանզի դարեր ի վեր ու մինչ օրս Արցախը եղել ու մնում է հայի արժանապատվությունը»,- իր խոսքում նշել է Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը։

«Մալա Էզիդա» եզդիների ազգային շարժման ղեկավար Այսեր Իսայանը մեծ կարևորություն է տվել օրվա իրադարձությանը, նշել, որ Քյարամն ազգությամբ եզդի առաջին մարտիկն է, ով արժանանում է Արցախի Հանրապետության բարձրագույն պետական պարգևին՝ Արցախի հերոսի կոչմանն, ու այս իրադարձությունը հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության, մարտական եղբայրության հերթական հավաստիացումն է։

Քյարամ Սլոյանը զոհվել է «Քառօրյա պատերազմ»-ի ռազմական գործողությունների ընթացքում՝ ցուցաբերել հերոսական վարք։ Սպանվելուց հետո նրա դին հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների վերահսկողության տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության։

Անդրանիկ Զոհրաբյանը «Քառօրյա պատերազմ»-ի ժամանակ դուրս է գալիս բաց մարտի և վտանգի տակ դնելով սեփական կյանքը՝ ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների։ Որոշ ժամանակ անց Անդրանիկը ծանր վիրավորում է ստացել ու  հերոսի մահով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+