Կապանի բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ հերքելով կորոնավիրուսով հիվանդների առկայության լուրերը։
Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը։
«Պաշտոնապես հայտնում ենք որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։ Խնդրում ենք՝ խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի»,- ասված է Կապանի Բ/Կ տարածած հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







