23-ամյա անբասիր զինծառայության ընթացքում գնդապետ Վահագն Ասատրյանը լավ գիտեր՝ ինչպես զինվորի հետ շփվել ու անձնակազմում հրամանատարի ու առաջնորդի որակներ սերմանել: Այդ տարիների ընթացքում նրա ղեկավարած ստորաբաժումները մշտապես լավագույնների շարքում էին:
«Հրամանտարը պետք է լինի գրագետ, սպան՝ կարդացած: Դու դրանով դառնալու ես առաջնորդ, ստեղծելու ես հարգանք, թիմ, շրջապատ, որով կարողանալու ես հաղթել հակառակորդին»,-ասում էր Վահագն Ասատրյանը:
Նա անձնական օրինակով, խորհուրդներով ու հայրական հոգատարությամբ էր առաջնորդում զորքին:
հաջողության և առաջընթացի գրավականը նա միահամուռ կոլեկտիվն էր համարում: Յուրաքանչյուր առիթ բաց չէր թողնում, որ բարձրանա դիրքեր ու խորհուրդներով կիսվի զինծառայողների հետ: Հրամանատարի համար բանակն ու հայրենիքը անքննելի ու բարձրագույն արժեքներ էին: Նա հերոսի հավերժ փառքով պսակեց իր անունն ու մարտական ուղին:
Հրամանատարը նահատակվել է 44-օրյա պատերազմի ժամանակ:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







