Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:29

Եռաբլուր զինվորական պանթեոնից 37 անձ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ

Եռաբլուր զինվորական պանթեոնից 37 անձ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ

Եռաբլուր զինվորական պանթեոնից 37 անձ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա պարզաբանեց, որ նրանց բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և դեռ գտնվում են ոստիկանությունում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց բերման ենթարկվածների փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ զինծառայողների հարազատներն ունեն մարմնական վնասվածքներ:  Նա տեղեկացրեց, որ վնասվել է մեկի ձեռքը, մյուսի մատը հավանաբար կոտրվել է, նրանք ոստիկանության բաժնում են, դուրս կգան և կդիմեն բուժօգնության: Թեև շտապօգնություն կանչել են, սակայն դա բավարար չէ, քանի որ վնասվածքն ավելի լուրջ է: Փաստաբանն ասաց՝ երկուսն էլ կին են:

«Բոլոր բերման ենթարկվածների մասին արձանագրությունները կազմվել են ՎՕ 182-րդ հոդվածով, որը մենք հետագայում կբողոքարկենք»,- ասաց փաստաբանը:


Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին 06:00-ին մի խումբ զինծառայողների հարազատներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Նրանք գիշերել էին Եռաբլուրույմ, որպեսզի առավոտյան խոչընդոտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն: Սկսվել է քաշքշուկ ոստիկանների ու զոհերի հարազատների միջև, նրանց ուժով պոկել են գերեզմաններից, որպեսզի Փաշինյանը այցելի պանթեոն:

Զինծառայողների հարազատները լրագրողների հետ զրույցում ասացին, որ չեն ցանկանում, որ վարչապետն առհասարակ այցելի իրենց որդիների շիրիմներին:

«Եթե որևէ մեկը եկավ ծաղիկ դնելու իմ տղայի գերեզմանին, նշանակում է՝ պղծում է այն»,- ասաց ծնողներից մեկը:

Մեկ այլ զինծառայողի մայր էլ ասաց, որ հենց իրենց վարած քաղաքականության պատճառով են երիտասարդները պառկած հողի տակ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+