Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:10

Երևանում տեղի ունեցավ Orion Summit տեխնոլոգիական գագաթնաժողովի բացումը

Երևանում տեղի ունեցավ Orion Summit տեխնոլոգիական գագաթնաժողովի բացումը

Երևանում այսօր՝ հունսիսի 22-ին, տեղի է ունենում Orion Summit 2022-ի տեխնոլոգիական գագաթնաժողովը, որտեղ քննարկվում են տեխնոլոգիական ամենաարդիական թեմաները։

Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկը էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում։ Էկոհամակարգերի լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին ու ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով։

«Ամերիաբանկը» Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ։

Ինչպես գագաթնաժողովի բացման ժամանակ ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ Հայաստանը տեխնոլոգիական մեծ ներուժ ունի։

«Մենք հետևողական աշխատանք ենք տանում ստարափների կայացման և առաջընթացի համար»,- ասաց նախարարը։ Նա նաև հաջող ընթացք մաղթեց մասնակիցներին՝ ասելով, որ կայացած ստարտափների փորձը լուրջ խթան կլինի սկսնակ ստարտափների համար։

«Ստարտափ էկոհամակարգը ԲՏԱ նախարարության օրակարգում է, և մենք հետևողական աշխատանք ենք տանում ստարսափների կայացման և առաջընթացի համար»,- ասաց նա։

«Ամերիաբանկ»-ի իրավախորհրդատու Դավիթ Սարգսյանի խոսքով էլ, շատ կարևոր է, որ հնարավորինս շատ մասնակիցներ ներգրավվեն նոր էկոհամակարգի ներդրմանն ուղղված ցանկացած միջոցառման:

«Ոչ պակաս կարևոր է երկրում մշակույթի ձևավորումը, որի զարգացումը կբերի շահառուների թվի ավելացմանը»,- ընդգծեց նա։

Orion Group-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը նշեց, որ գագաթնաժողովի նպատակն է ամփոփել կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները Հայաստանում էկոհամակարգերի ձևավորման վերաբերյալ՝ հավելելով, որ ֆորումի շրջանակներում կներկայացվեն հինգ ՏՏ ընկերությունների գործունեության արդյունքները, որոնք զարգանում են արագ տեմպերով։

Նշենք, որ գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է ներդրումային բանկերի և ֆինանսական խորհրդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը։ Ելույթներ ունեցան ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ընկերության համահիմնադիր Էմմա Առաքելյանը, Դիանա Արզումանյանը, Հայաստանի Angel Investor Club-ի համահիմնադիր և փոխնախագահ Սամսոն Ավետյանը և այլք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+