Երևանում 5-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ)։
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով (առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4 տարով-խմբ․)։
Shamshyan.com-ն այսօր հայտնել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից ընկնելու հետևանքով 5-ամյա երեխա է մահացել է։ Նրա ընկնելը ֆիքսել էին շենքի տեսախցիկները։
ԶԼՄ-ի տվյալներով՝ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները երեխային մահացած վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմել են, որ ընկնելուց հետո երեխային առաջին բուժօգնություն է ցուցաբերել պատահաբար այդ տարածքով անցնող բժշկուհին։ Այնուհետև ժամանել է շտապօգնության խումբը։
News.am-ի տվյալներով ՝ երեխայի մայրը մահացած է, տատիկ-պապիկի հետ էր ապրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







