Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:22

Ֆրանսիայի հայաշատ Կլամար քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնը

Ֆրանսիայի հայաշատ Կլամար քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնը

Մայիսի 14-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա հայաշատ Կլամար քաղաքում կազմակերպվող «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 7-րդ թողարկմանը, որը դարձել է քաղաքի մշակութային այցեքարտերից մեկը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Փառատոնի բացմանը ելույթներով հանդես եկան Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, փառատոնի այս տարվա հատուկ հյուր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

Ներկա էին Կլամարի փոխքաղաքապետներ Սերժ Քեհյայանը, Ժաքլին Մինասյանը, Պատրիս Ռոնկարին, Ֆրանսուա Լը Գոն։

Ներկայացված էին հայ մշակույթի, պատմության վերաբերյալ ֆրանսերենով լույս տեսած հրատարակություններ, մանկական գրականություն, հայկական մանրանկարչությունը, ժողովրդական արհեստները, հայկական գինեգործական արտադրանքը, պահածոյացված ապրանքատեսակներ, հայկական խոհանոցը։ Բազմաթիվ այցելուների առանձնակի ուշադրության կենտրոնում էին ֆրանսահայ կազմակերպությունների տաղավարները, որոնք լուսաբանում էին Հայաստանում և Արցախում իրենց կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+