ԱԺ կրթության, գիտության հարցերով մշտական հանձնաժողովի լիագումար նիստում ‘Ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու’ օրենքի նախագիծը դրական եզրահանգման արժանացավ։ Այս նախագծով սահմանված արտոնություններից կարող են օգտվել միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները։
Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ սկզբնական փուլում առաջարկվում է նախագիծը կիրառել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար։ Հետագայում, եթե հնարավոր լինի, Կրթության մասին նոր օրենքի շրջանակում սահմանվի նաև բակալավրիատի ուսանողների համար:
Սիսակ Գաբրիելյանը հավելել է, որ մագիստրատուրայում, աշխատանքի ընդունման դեպքում, ուսանողները կարող են անվճար սովորել համալսարանում։
Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով, նախագծի վերաբերյալ կառավարության տված եզրահանգմանը նշել է, որ նախագծի վերաբերյալ վերջնական եզրահանգում տալիս է խորհրդարանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին՝ միաժամանակ տալով համապատասխան եզրահանգումներ։
Նախագծով չի սահմանվում, թե ինչ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) դեպքում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողները կարող են օգտվել այդ արտոնությունից ․ անցումային շեմը պետք է սահմանի կառավարությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



