Ռուսաստանյան վերլուծական ՛՛Լևադա՛՛ կենտրոնը մայիսի 24-29-ը ընկած ժամանակահատվածում հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝պարզելու թե որ երկրներին են ռուսաստանցիները բարեկամական և որոնք ոչ բարեկամական համարում։
Բարեկամական երկրների ցանկում Հայաստանը չորրորդ տեղում է: Առաջատարը Բելառուսն է, այնուհետ Չինաստանն ու Ղազախստանն են: Հայաստանին հաջորդում են Ադրբեջանը, Սիրիան ու Հնդկաստանը:
Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարեկամ երկիր համարող ռուսաստանցիների թիվը 11% -ից հասել է 22%-ի, Ադրբեջանի՝ 8% -ից հասել է 16%-ի։
Ոչ բարեկամ երկրների շարքում առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Ուկրաինան ու Մեծ Բրիտանիան։ Վրաստանը ոչ բարեկամական երկրների ցանկում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







