Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 2020 թ ․ ապրիլի 1-ից պլաստիկ տոպրակները վճարովի դարձնել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սոկեն G20-ի երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարների հետ հանդիպման ժամանակ։
G20-ի երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարների հանդիպման հիմնական թեմաներից է աշխարհում պլաստիկ թափոնների հսկայական ծավալների կրճատման ծրագրերի մշակումն ու իրականացումը: Պլաստիկ թափոնների գերակշիռ մասը ձևավորվում է պլաստիկ տոպրակների պատճառով։
ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում տարեկան արտադրվում է շուրջ 300 մլն տոննա պլաստիկ թափոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







