Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քաղաքային տրանսպորտային ցանցի փոփոխությունը պահանջում է տարիների աշխատանք և նոր ցանցի ներդրման համար անհրաժեշտ է առնվազն 2 տարի։ Քաղաքապետը նաև հավելել է, որ կառավարությունը նախորդ շաբաթ հավանություն է տվել տրանսպորտային ցանցի փոփոխությունների վերաբերյալ քաղաքապետարանի առաջարկներին : Երևանի տրանսպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն արդեն ուղարկել է կառավարություն։
Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի տրասպորտային ցանցը պետք է լինի համայնքային, եթե որ 100 ապա 50%-ով։
Հայկ Մարությանն անդրադարձել է նաև աղբահանության խնդրին և «Սանիտեկ» ընկերության հետ աշխատանքին՝ նշելով, որ հետաքրքիր փաստեր կան, որոնց ծանոթանալով հասկանում ենք՝ ինչու է հենց մեկ ընկերություն հաղթել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







