Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:09

Ռուսերենը կարևոր և առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Ռուսերենը կարևոր և առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը:

ՀՀ վարչապետը շնորհավորել է համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման օրվա կապակցությամբ և նշել, որ Հայաստանում այսպիսի համալսարանի գոյությունը լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումներին և համոզմունք հայտնել, որ Հայաստանում գոյություն ունեցող բոլոր խնդիրների լուծման բանալին գիտելիքն է, իմացությունն ու հետազոտությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության և աջակցության համար և նշել, որ նման համալսարանները հնարավորություն են տալիս ընդլայնելու մտահորիզոնը:
Անդրադառնալով ռուսերենի ու ռուսաց լեզվի ունեցած կարևորությանը՝ ՀՀ վարչապետը նշել է․
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում հնարավորություն է տալիս ոչ միայն հաղորդակցվել համալսարանի ունեցած հսկայական փորձի հետ, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում»:

ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համալսարանի նոր շրջանավարտներն իրենց նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, որն ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի և պիտի ունենա::
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել նաև ՄՊՀ համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:
Նշենք, որ Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը Երևանում բացվել է 2015 թ․ և այս տարի ավարտել է 42 շրջանավարտ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+