Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիք։
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի մարտական դիրքեր և դիրքապահների հետ զրույցում նշել, որ խորհրդանշական է Սահմանադրության օրը սահմանին գտնվելը:
«Գուցե իմաստն այն է, որ ձեզնից յուրաքանչյուրը պաշտպանում է ոչ միայն սահմանը, այլև Սահմանադրությունը: Դուք պաշտանում եք մեր Հայրենիքը, ձեր հարազատներին, ձեր մտերիմներին, մեզ բոլորիս, ինչի համար շնորհակալ ենք: Անհրաժեշտ էր 1,5 ժամ բարձրանալ այս բարձունքը, որպեսզի տեսնեինք ձեզ»,-ասել է ՀՀ նախագահը:
Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է սահմանապահների աշխատանքը՝ ընդգծելով, որ անձնուրաց իրականացնում են իրենց ծառայությունը՝ թե՛ ամառվա շոգ, թե՛ ձմռանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







