Երևանի տարբեր հատվածներում, այսօր՝ հուլիսի 10-ին 12։30-ից սկսած համատարած հոսանքազրկումներ են ու հոսանքի տատանումներ:
Հրազդանի 5-րդ բլոկը անջատված է։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։
Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։ Այս մասին տեղեկանում ենք Ճգնաժամային կառավարման կենտրոնից։
Խափանումներով է աշխատում նաև հեռախոսակապը և ինտերնետ ապահովումը։
Բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում, որ քաղաքի տարբեր հատվածներում հոսանքի տատանումներից շարքից դուրս են եկել էլեկտրական սարքերը, այդ թվում համակարգիչները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







