Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 10-ի արտահերթ նիստում հաստատվեց միջնաժամկետ ծախսերի 2020-2022 թ թ․ ծրագիրը։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թթ ․ հունվարի 1-ից ՀՀ-ում 10 % կբարձրանան կենսաթոշակները։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշում է կայացվել նաև, որ սեպտեմբերի մեկից կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թ ․ երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են:
ՀՀ վարչապետը նշեց, որ հուլիսի 1-ից բարձրացվել են զինվորականների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցիչների աշխատավարձերը։
Նշենք, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կազմում է 25500։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







