Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 13-ին այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի է Լոռու մարզի Դեբետ գյուղում ՍՄԱՐԹ կենտրոն:
Կառավարության ղեկավարը կենտրոնում կազմակերպված միջոցառման շրջանակներում հանդես է եկել ելույթով և կարևորել նմանատիխ կենտրոնների դերը համայնքների զարգացման գործում։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության դերը նրա մեջ է, որպեսզի ստեղծի պայմաններ, ենթակառուցվածքներ, որ մարդիկ կարողանան իրենք իրենց վրա աշխատել:
«Եթե մեզնից յուրաքանչյուրն ամեն օր մի նոր բան չի սովորում, կորցնում է ժամանակը, ինքը փորում է մեր բոլորիս և իր առաջին հերթին հուսահատության փոսը: Մենք դուրս ենք եկել հուսահատության փոսից, բայց դեռևս քայլում ենք հույսի կածաններով, մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի մայրուղին»,- ասել է ՀՀ վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







