Հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում կազմակերպվել էր «ՍՄԱՐԹամեջ» հանդիսավոր միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով երկրի ու քաղաքացու զարգացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատանքով վաստակի իր աշխատանքի արդունքն ու իր պետության աջակցություն ցուցաբերի։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ անհատն է կանգնած պետության կայացման ու զարգացման հիմքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







