Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում հուլիսի 13-ին կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով 2018 թ․ տեղի ունեցած իրադարձությունների և այդ գործընթացքում քաղաքացիների ներգրավվածության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախկինում մարդիկ հավատում էին քաղաքական առաջնորդներին, հույս կապում նրանց հետ, անելիքը տեսնում էին քաղաքական առաջնորդների դաշտում, իսկ նախորդ տարի մարդիկ հավատացին իրենք իրենց, ոչ թե հարթակում կանգնած մարդկանց:
«Մարդիկ հասկացան, որ իրենք են որոշիչ ուժը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







