Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:00

Ամասիայում շահագործման է հանձնվել բրդի գործարան

Ամասիայում շահագործման է հանձնվել բրդի գործարան

Ամասիայում շահագործման է հանձնվել բրդի գործարանը։ Այսօր` հուլիսի 19-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում բացվեց բրդի գործարան։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, դեսպաններ, ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ և այլ պաշտոնական անձինք։

«Ուրախ ենք, որ այսօր Ամասիայի բրդի գործարանի գործարկմամբ նպաստելու ենք նոր աշխատատեղերի ստեղծմանը և Շիրակի մարզի տնտեսական աճին։ ԵՄ-Հայաստան համագործակցության թիրախային երեք մարզերից է Շիրակը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությանը, Ամասիայի համայնքապետարանին, ,Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնե հիմնադրամին, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատին՝ Ամասիաի բրդի արժեշղթայի մրցակցային առավելության ուղղությամբ մեր ուշադրությունը հրավիրելու համար։

Ուրախ կլինենք առաջիկայում Ամասիայում տեսենել կարպետագործության, գորգագործության և գործվածքների արտադրության ծաղկումը»,-իր խոսքում նշեց դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը իր և շիրակցիների անունից շնորհակալություն հայտնեց ԵՄ դեսպանին՝ վերջին տարիներին ԵՄ ծրագրերը հատկապես մարզեր ուղղորդելու նախաձեռնության համար։

«Անչափ ոգևորիչ է տեսնել Ամասիայի և հարակից բնակավայրերի բրդի արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունը և բրդի արժեշխթայի ակնկալվող զարգացումը։ Կանանց ներգրավմամբ նոր աշխատատեղերի ստեղծումը հնարավորություն կտա ստեղծել և պահպանել մշակութային տարրեր պարունակող ձեռագործ արտադրանք, իսկ աշխատատեղերի ստեղծմամբ էապես թեթևացնել տասնյակ ընտանիքների կենցաղային հոգսերը»,-իր խոսքում նշեց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը:

Փոխնախարարը ևս, կարևորելով բրդի և բրդի արժեշխթայի ակնկալվող զարգացումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծումը, հույս հայտնեց, որ գործարանը ժամանակին ոչ միայն կընդլայնի իր արտադրման ծավալները, այլև արտահանման աշխարհագրությունը։

Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը շրջեցին գործարանի տարածքում, ծանոթացան գործարանի աշխատանքերին և սարքավորումներին։ Ծրագիրը կնպաստի զարգացնելու 14 տեղական ՓՄՁ–ների կարողությունները և մարզում ստեղծել 60 կայուն աշխատատեղ։ Այս պահին, միայն գործարանում արդեն աշխատում է 16 մարդ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+