Այսօր ՝ հուլիսի 20-ին նշվում է Տորթի միջազգային օրը (International Cake Day)։ Այն նվիրված է մարդկանց, երկրների և ժողովուրդների միջև բարեկամությանն ու խաղաղությանը։
Տոնն անցկացվում է « I CAKE YOU » կարգախոսով, ինչը նշանակում է ՝ « Ես քեզ մոտ կգամ տորթով » ։
Ընթերցողներին ենք ներկայացնում աշխարհում ամենատարածված տորթերը։
1. Տորթ « Աննա Պավլովա »՝ բեզեյի և հարած սերուցքի հիմքով այս թեթև և օդային արարումը՝ հատապտուղների և մրգերի ավելացմամբ, պարտավոր է Նոր Զելանդիայում իր հյուրախաղերով հանդես եկող հայտնի ռուս բալետի պարուհի Աննա Պավլովային:
2. « Տիրամիսու » ՝ իտալական ամենահայտնի քաղցր ուտեստը։ Նրա անունը բառացի թարգմանվում է որպես « բարձրացրու ինձ վեր » ։ Ի՞նչ է դա նշանակում։ Դիետոլոգները կարծում են, որ խոսքը վերաբերում է թխվածքի բարձր կալորիականությանը։ Կենսուրախ իտալացիները նշում են, որ տիրամիսույի յուրաքանչյուր կտոր զգալիորեն բարելավում է տրամադրությունը։
3. Տորթ « Նապոլեոն » ։ Այն մեզանից յուրաքանչյուրի գիտակցության մեջ կապված է Ֆրանսիայի հետ, թեև այն Ռուսաստանում առաջին անգամ պատրաստվել է 1912 թ ՝ ի պատիվ երկրից ֆրանսիացիների արտաքսման հարյուրամյակի տոնակատարության:
4. Տորթ « Զահեր »։ Եթե երբևէ ճակատագիրը կտանի ձեզ Վիեննա, անպայման փորձեք շքեղ ավստրիական տորթ “Զահերը”։ Այն իրենից ներկայացնում է շոկոլադի էլեգանտ երանգով և ծիրանի ջեմով համեմված նուրբ ուտեստ։ Առաջին անգամ այն Ավստրիայի կանցլեր Մետտերնիխի սեղանին հայտնվել է 1832 թ։
5. « Շվարցվալդյան տորթ » . Ով եղել է Գերմանիայում, գիտի, որ իրենց աղանդերից դժվար է հրաժարվել։ Տորթ, որի ամեն շերտը զուգորդվում է բիսկվիթի և նրբագույն կրեմի համադրությամբ՝ զարդարված կեռասով։
6. « Կարմիր թավիշ » ։ Վառ կարմիր երանգի այս տորթը հորինել են ամերիկացիները. Մեծ դեպրեսիայի ժամանակ, երբ ապրանքները տրվում էին քարտերով, և բոլոր տորթերը գորշ գույնի էին, հրուշակագործները որոշել են ավելացնել խմորին ճակնդեղի զանգված: Այդպիսով տորթերը ստանում էին վառ մանուշակագույն և պայծառ երանգավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







