Համաներմամբ ազատ արձակված 650 քաղաքացիներից 88-ը կրկին հանցագործություն են կատարել: Բացահայտվել է հանցագործության 178 դեպք, ինչը ենթադրում է, որ նրանցից յուրաքանչյուրը հանցանք է կատարել մոտ 2 անգամ:
Այս վիճակագրությունը այսօր ասուլիսում ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
Նրա խոսքով, ազատ արձակված շուրջ 650 անձից 88-ը հայտնաբերվել է կրկին հանցագործություն կատարելու մեղադրանով :
Արմեն Ղուկասյանը նշել է նաև, որ հանրապետությունում հանցագործությունների դեպքերի աճ է արձանագրվել, ինչը որոշակիորեն կապ ունի համաներման հետ և չի բացառել այն հանգամանքը, որ համաներմամբ դուրս եկած անձինք կարող են այլ հանցագործություններ էլ կատարած լինել, որոնք դեռևս բացահայտված չեն։
Տուժող կողմը պահանջում է Սոնա Մնացականյանի գործով ռադիոկապի ձայնագրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի հետևանքով մահացած հղի Սոնա Մնացականյանի ներկայացուցիչները պահանջում են հրապարակել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող...