Շերեմետևո օդանավակայանում նավասանդուղքը դիպել է «Nordwind» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին, որը պետք է Երևան ուղևորվեր:
Այս մասին տեղեկատվություն է տարածել «Nordwind» ավիաընկերության մամլո ծառայությունը:
Համաձայն ավիաընկերության տարածած հաղորդագրության՝ քաղաքացիները Երևան կուղևորվեն պահեստային ինքնաթիռով:
Boeing 737-800 ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ին կժամանի Երևան, իսկ վնասված ինքնաթիռի օգտագործումը կդադարեցնեն և կուղարկեն վերանորոգման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







