Նյու Յորքի համալսարանի և ամերիկյան այլ գիտական կենտրոնների մասնագետները բացահայտել են ճարպակալման համաճարակի տարածման գաղտնիքը։ Պարզվել է, որ դրա գլխավոր «մեղավորը» այսպես կոչված «մետաբոլիկ արգելակն է», որը մարդու նախնիներին պաշտպանում էր սովից ՝ օգնելով օրգանիզմում էներգիայի պաշարներ կուտակել:
Հետազոտության շրջանակներում գիտնականները դիտարկել են Ամերիկյան հեռուստաշոուի մասնակիցներին, որոնք սկզբում կորցրել են ավելորդ կիլոգրամներ, իսկ հետո կրկին սկսել են քաշ հավաքել: Պարզվել է, որ նիհարելուց 30 շաբաթ անց նրանց օրգանիզմում նվազել է այն ցուցանիշը, որը հայտնի է որպես հանգստի վիճակում նյութափոխանակության արագություն (RMR)։
6 տարի անց չափելով նույն մարդկանց RMR-ն՝ գիտնականները պարզել են, որ «մետաբոլիկ արգելակի» մեխանիզմը դեռ շարունակում է աշխատել: Դա նշանակում է, որ փորձարկվողները ավելի քիչ էներգիա էին ծախսում կենսագործունեության պահպանման համար, և արդյունքում քաշ էին հավաքում։
Պարզվում է, որ RAGE սպիտակուցը (գլիկավորման վերջնարդյունքի ռեցեպտոր) առավել ակտիվ է, երբ օրգանիզմը ենթարկվում է մետաբոլիկ սթրեսի: Այդպես է եղել նաև հեռուստաշոուի մասնակիցների հետ, երբ սթրեսային իրավիճակում հայտնվելիս քաշի նվազման գործընթացը դադարեցվել է։
Սակայն խնդիրն այն է, որ «մետաբոլիկ արգելակը», ամենայն հավանականությամբ, ակտիվանում է նաև չափից շատ ուտելիս։ Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ մարմինը գերսնումից առաջացած բջջային սթրեսը դիտարկում է որպես սովի հետևանքով առաջացած սթրես և արգելակում է ճարպը այրելու ունակությունը:
Մետաբոլիզմը մարմնի մկանային զանգվածի աճի գործընթացն է։ Եթե մարդը վարում է ոչ ակտիվ ապրելակերպ, ապա չի զգում շատ էներգիայի կարիք, և կալորիաները վերածվում են ճարպային զանգվածի. Դրանից կարելի է եզրակացնել, որ կալորիաները պետք է սպառվեն մոտավորապես այնպիսի քանակությամբ, որքան պահանջվում է մարմնի նորմալ կենսագործունեության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







