Հուլիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ եղբայրներ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա-երն են։
Եղբայրնեը եկել էին Տավուշի մարզի Գանձաքար գյուղ, որտեղ «Մենուա» հանգստյան գոտում մասնակցել են Վարդավառի տոնակատարությանը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







