Յուրաքանչյուր տարի հուլիսի 30-ին նշվում է մարդկանց առևտրի (թրաֆիքինգ) դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day against Trafficking in Persons)։
Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը հռչակվել է 2013 թ․ ՄԱԿ Գլխավոր անսամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով բարձրացնել մարդկանց առևտրի զոհերի դրութան մասին իրազեկվածությունն ու պաշտպանել նրանց իրավունքները։
Մարդկանց առևտուրը լուրջ հանցագործություն և մարդու իրավունքների կոպիտ խախտում է համարվում։ Ամեն տարի հազարավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ հայտնվում են մարդկանց առևտրով զբաղվող հանցագործների ձեռքում ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը հուլիսի 30-ին իր ամենամյա ուղերձով դիմում է ամբողջ աշխարհին՝ կոչ անելով պայքարել ստրկության և մարդանց առևտրի դեմ։ Տարբեր երկրներում հարկադիր աշխատանքի խնդրին նվիրված սեմինարներ և գիտաժողովներ են անցկացվում։
Համաձայն ՄԱԿ-ի վճակագրական տվյալների՝ երկրագնդի մի քանի տարածաշրջաններում մարդկանց հարկադիր աշխատանքը զանգվածային բնույթ է կրում։
Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատականներով՝ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում հարկադիր աշխատանքի զոհ է դառնում 21 միլիոն մարդ։
Թրաֆիքինգի հիմնական զոհերը հասարակության առավել քիչ պաշտպանված շերտն է՝ կանայք ու երեխաները։
Թրաֆիքինգը լայն տարածում ունի Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Այս տարածաշրջաններում հաճախ ստրկության մեջ են հայտնվում Եվրոպայից և հետխորհրդային տարածքի պետություններից եկածները։
Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակի անկայունությունը նաև նպաստում է նրան, որ մարդկանց պատանդ կամ գերի վերցնելն ու առևանգումը դառնում է կյանքի նորմ, իսկ իրավիճակի վերահսկողությունը չափազանց բարդ է իրականացնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







