Իսրայելական «Ռեշետ 13» հեռուստաընկերության նկարահանող խումբը Հայաստանի մասին պատմող ֆիլմ է նկարահանել«Ախի բա օլամ» («Լավագույնը՝ աշխարհում») հաղորդման շրջանակներում ։ Այն եթեր է հեռարձակվել նախօրեին՝ Իսրայելի ժամանակով 22․40-ին։
Հաղորդավարը՝ Յարդեն Հարելը, կարճ ներկայացրել է Հայաստանի պատմությունը, նկարահանումներ են կատարել Գառնիում և Երևանում։
Իսրայելի զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Մենաշե Յեհուդայի օգնությամբ Կասկադում բացահայտել են ազգային պարերի, իսկ շուկայում՝ համերի գաղտնիքը։
«Ռեշետ 13» հեռուստաընկերության նկարահանող խումբն այցելել է նաև Վերնիսաժ։
«Սա այն վայրն է, որտեղ կա ամեն ինչ՝ հին իրերից մինչև արվեստի գործեր»,- հեռուստադիտողներին պատմում է հաղորդավարը։
Հարելը հատուկ ընդգծել է զբոսաշրջիկների համար հարմար գների մասին։
Ֆիլմի նկարահանող խումբը բացահայտել է նաև գիշերային Երևանը, եղել են Հյուսիսային պողոտայում և Հանրապետության հրապարակում։
«Գրեթե անհնար է մոռանալ այստեղ անցկացրած իմ օրերը»,- ասում է հաղորդավարը՝ ընդգծելով, որ Իսրայելից Հայաստան կարելի է հասնել ընդամենը 2,5 ժամում։
Յարդեն Հարելը իսրայելցի հեռուստադիտողներին կոչ է արել այցելել Հայաստան ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







