Oգոստոսի 6-ին՝ ժամը 21:00-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայան Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վստահեցրեց,որ բացման արարողությունը կազմակերպվելու է բարձր մակարդակով. որոշ դրվագներով Համահայկական 7-րդ խաղերը գերազանցելու են նախորդներին: Բացմանը արարողությանը հաջորդելու է համերգային ծրագիր: Մուտքը լինելու է ազատ:
Համահայկական խաղերին Ստեփանակերտի մարզադաշտի ողջ տարածքում համացանցն անվճար կլինի: Համահայկական 7-րդ խաղերին ընդգրկված է աշխարհի 35 երկրների 161 քաղաքների ավելի քան 5244 մասնակից
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







