Megri News-ը հայտնում է, որ «Արևիք» ազգային պարկի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, կրակի են մատնվել մոտ 10 հեկտար գիհու անտառներ։
Աղբյուրը նշում է, որ կրակը բռնկվել է ճանապարհի եզրից (Լեհվազ և Վարդանիձոր գյուղերի միջև ընկած հատվածում և, որ կրակն արագորեն տարածվում է ողջ արգելոցով մեկ։
Հրդեհի թիրախում են հայտնվել մոտ 300-400 տարեկան գիհիներ։ Դեպքի վայրում են ՀՀ ԱԻՆ-ի աշխատակիցները։ Աղբյուրը հայտնում է, որ հրդեհի նման խոշոր ծավալների դեպքում անգամ 1400 լիտրի ջրի տարողունակությամբ փրկարար ուղղաթիռներն անզոր են։
«Արևիք» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում է նաև տեղանքի անանցանելիության գործոնը, ինչը անհնար է դարձնում հողի միջոցով մարումը։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնում է, որ տեղում աշխատում են շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







