Հայաստանում տոնը սկսել են նշել 2000-ականների կեսերից։
Ամբողջ աշխարհում տոնի առթիվ անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ տարատեսակ համերգներ, ցուցահանդեսներ, համաժողովներ, սեմինարներ, ֆլեշմոբեր և այլն։
Դրանք զուգորդվում են որոշակի կարգախոսի ներքո, օրինակ, «Այժմ և ապագայի համար․ երիտասարդության գործունեությունը կայուն զարգացման համար», «Երիտասարդությունը կառուցում է աշխարհը» և այլն։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է օրվա նշանավորման և գործողությունների ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







