Հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Երևանում օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +36-38, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







