Համահայկական խաղերի մրցումային 5 օրից հետո Երևանի թիմն ունի 91 մեդալ, որից 41 ոսկե, 25 արծաթե և 25 բրոնզե:Երկրորդ տեղում Գյումրի թիմն է՝ 21 մեդալով, որից 8 ոսկե, 10 արծաթե և 5 բրոնզե:
Հիշեցնենք, որ 7-րդ Համահայկական խաղերին այս տարի մասնակցում է մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի տարբեր երկրներից: Մրցելույթներն անցնում են և՛ Արցախում, և՛ Ստեփանակերտում:Ամենամեծ թվով պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանից՝ 368 մարզիկ:
Նշենք, որ համահայկական խաղերն անց են կացվում 4 տարին մեկ անգամ: Խաղերն առաջին անգամ անցկացվել են 1999 թվականին:Համահայկական խաղեր անցկացնելու գաղափարի հեղինակը խորհրդային դիվանագետ Աշոտ Մելիք-Շահնազարյանն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







