«Դամբո» -ի, «Ալադին»-ի, «Առյուծ արքա»-ի և այլ դասական անիմացիոն ֆիլմերի շարքին կարող է դասվել նաև «Բեմբի»-ն։
Ինչպես հայտնում է We Got This Covered գործակալությունը, Դիսնեյի ղեկավարները պլանավորում են օգտագործել նույն տեխնոլոգիաները, ինչ «Առյուծ արքա» ֆիլմում։
Պետք է նշել, որ կենդանիների մասին պատմող հերթական մուլտֆիլմի վերանկարահանումը կարող է կապված լինել այն փաստի հետ, որ «Առյուծ արքա»-ն մեկ ամսում հավաքեց 1․3 միլիարդ դոլարի հասույթ։
Հիշեցնենք, որ Դիսնեյի հինգերորդ մուլտֆիլմ «Բեմբի»-ն պատմություն է անտառում ապրող եղնիկի և նրա ընկերների մասին։ Այն նկարահանվել է 1942 թվականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







