Խոյ
Ձեռքերը վայր դնելու ժամանակը չէ։ Հիմա հենց այն ժամանակն է, որ պետք է լինել առավելագույնս ուժեղ և վստահ սեփական գործողություններում։ Վերջում Ձեզ սպասում են հաճելի անակնկալներ։
Ցուլ
Ծուլանալու ժամանակը չէ։ Աստղերը խորհուրդ են տալիս ամեն ինչ ձեր ձեռքը վերցնել և բառացիորեն առաջ գնալ: Սա մեծ խթան կհանդիսանա կյանքի փոփոխությունների համար, որոնք դրական ազդեցություն կունենան:
Երկվորյակ
Այո, վերջապես եկել է ժամանակը, երբ կարող ունենալ օգտակար շփումներ: Ուստի հավաքեք ձեր ուժերը, հավաքեք այցեքարտեր և գնացեք ցուցահանդեսների, երեկույթների կամ նույնիսկ գործընկերների հետ հանդիպման: Այնտեղ դուք անպայման կգտնեք նոր ծանոթություններ, որոնք ապագայում օգտակար կլինեն:
Խեցգետին
Այս շաբաթ դուք պետք է ավելի ուշադիր լինեք ինչպես գործողություններում, այնպես էլ շրջապատի հարցում: Այժմ կարևոր է շրջապատվել այն մարդկանցով, որոնց վստահում եք, ինչպես նաև չկայացնել կարևոր որոշումներ: Չափեք յոթ անգամ, կտրեք՝ մեկը, սակայն ոչ հիմա։
Առյուծ
Առյուծները շարունակում են փայլել և լինել ուշադրության կենտրոնում: Օգոստոսը հաջողակ ամիս է առյուծների համար: Եվ դուք կարող եք օգտվել դրանից: Նոր ծանոթությունները, հանդիպումներն ու սիրախաղերը ձեր օգտին են: Այսպիսով, փորձեք առավելագույնս օգուտ քաղել այս ժամանակահատվածից:
Կույս
Թուլացրեք ձեր նյարդերը։ Հիմա հակամարտությունների ճիշտ ժամանակը չէ, չնայած կոնֆլիտների մեջտեղում հայտնվելը բավականին հեշտ կլինի: Փորձեք խուսափել դրանից և մեկ շաբաթ անցկացնել դրական տրամադրվածությամբ:
Կշեռք
Անկասկած, դուք զարգացրել եք զգայունությունը ինչպես ճաշակի ու որոշումների, այնպես էլ մարդկանց հետ շփման մեջ: Այս շաբաթ նախընտրեք լսել մտքին, այլ ոչ թե սրտին։ Մի փոքր ավելի տրամաբանություն, և ամեն ինչ անմիջապես իր տեղը կընկնի: Կարևոր է պահպանել բնական հավասարակշռությունը:
Կարիճ
Կարիճները հայտնի են իրենց դիրքերը պահելու կարողությամբ: Հիմա հիանալի ժամանակ է դրանից օգտվելու համար: Հաճախ պետք է արհամարել հասարակության կարծիքն ու առաջ գնալ։ Այս շաբաթ դա կխաղա ձեր օգտին։
Աղեղնավոր
Երազանքներն իրականանում են: Եվ հիմա ժամանակն է իրականացնել բոլոր նվիրական երազանքները: Նստեք ինքնաթիռ, թարմացրեք ձեր զգեստապահարանն ու մի վախեցեք Ձեր երևակայությունից։
Այծեղջյուր
Հարցրեք ինքներդ ձեզ։ Իսկապես ձեզ պետք է այն, ինչի համար պայքարում եք: Այս ժամանակահատվածում, ավելի շատ մտածեք ծրագրերի մասին, որից հետո սկսեք գործել: Եթե այդպես վարվեք, ապա ամեն ինչ սահուն կընթանա:
Ջրհոս
Ավելի շատ ժամանակ անցկացրեք Ձեզ համար հաճելի մարդկանց հետ։ Դա դրական լիցքեր կհաղորդի: Եթե յոթերորդ զգայարանը կամ ներքին «Ես» -ը հուշում են, որ դուք ճիշտ եք, ամենայն հավանականությամբ այդպես է: Մի վախեցեք պաշտպանել ձեր դիրքերը:
Ձուկ
Եկել է ժամանակը, երբ դուք պետք է իրագործեք ձեր ցանկությունները: Լսեք ներքին ձայնին և հետևեք դրան: Բայց հիշեք, որ իրավիճակի մանրամասն վերլուծությունը և հեռատես մոտեցումը դեռ ոչ-ոքի չի վնասել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







