Ձեզ ենք ներկայացնում թխկու օշարակով փինքեյքի բաղադրատոմսը․
Բաղադրությունը
Ալյուր-200 գ,
Ձու-1 հատ,
Կաթ-200 մլ,
Փխրեցուցիչ-5 գ,
Կարագ-30 գ,
Շաքար-30 գ,
Աղ-3 գ,
Խառնել և մաղել ալյուրն ու փխրեցուցիչը. ավելացնել ձվի դեղնուց, կաթ և հալած կարագ։ Սպիտակուցը հարել հարոչով այնքան, մինչև փրփուր առաջանա, ավելացնել շաքարավազ և հարել։ Այնուհետև սպիտակուցին ավելացնել մյուս բաղադրիչները և նրբորեն հարել ստացված զանգվածը՝ խոհանոցային թիակն ուղղելով ներքևից վերև։
Տապակը փոքր-ինչ տաքացնել (միջին ջերմաստիճան): Ավելացնել մի քանի կաթիլ բուսական յուղ և տարածել չոր անձեռոցիկով ողջ մակերեսին։ Անհրաժեշտ է փինքեյքը տապակել երկու կողմից էլ, մինչև ոսկեգույն գունավորում ստանալը:
Իսկ արդեն պատրաստի փինքեյքը զարդարել հատապտուղներով և մատուցել թխկու օշարակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







